17 ապրիլի 2025 - 12:00 AMT
Արզումանյան. Իզուր չէ, որ այսքան խոսում եմ հայկական ֆուտբոլի զարգացման ֆոնդի գաղափարից

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Զովունիի մարզադաշտի անմխիթար վիճակը:

Նա ևս մեկ անգամ կարևորել է ֆուտբոլի զարգացման հիմնադրամ ստեղծելու գաղափարը։

«Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի առաջնության պաշտոնական խաղ։ Իզուր չէ, որ այսքան խոսում եմ հայկական ֆուտբոլի զարգացման ֆոնդի գաղափարից»,-գրել է նա։