17 ապրիլի 2025 - 12:03 AMT
Չախալյան․ Գերիների հարցով նստացույցը շարունակվում է արդեն 6 ամիս

Հասարակական գործիչ Վահագն Չախալյանը հայտնել է, որ գերիների վերադարձի և անհետ կորածների խնդրով դեռևս հոկտեմբերին սկսված նստացույցը շարունակվում է։

Նա նշել է, որ թեև մեծ տեղաշարժ չկա, ակցիան չի դադարում և շարունակվում է նույն վայրում ու նույն ժամին։

«Ի միջիայլոց վաղը լրանում է մեր նստացույցի 6-րդ ամիսը։

Ուղիղ 6 ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, անժամկետ նստացույց հայտարարեցինք գերիների վերադարձի և անհետ կորածների հարցերով զբաղվելու պահանջով։

Մեծ տեղաշարժ չկա, չհաշված որ հարցն օրակարգում ենք պահում, բայց դե հոգնող ու նահանջող էլ չկա։

Կհանդիպենք վաղը, հանդիպման վայրն ու ժամն անփոփոխ են»։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։