Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆյեսբուքյանիր էջում անդրադարձել է այն փաստին, որ ՍԴ–ն, չորս տարի անց ի վերջո որոշել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը:
Նա նշել է, որ Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ ( ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»):
«Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ: Ավելին Սահմանադրական դատարանն այս Օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է:
Ավելին Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ ( ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են:
Ակնհայտ է, որ նման ինստիտուտ պետք է լինի, սակայն պետության շահն այն է, որ նման ինտենսիվությամբ գործիքն իսկապես սահմանադրական լինի, որ մի քանի տարի անց Եվրոպական դատարանի վճիռներով պետական բյուջեից՝ բռնագանձցված գումարը չեզոքացնող հատուցումներ տեղի չունենան»,–ասվում է գրառման մեջ։
Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործով, որը նախաձեռնել են խորհրդարանական պատգամավորների առնվազն հինգերորդը։ ՍԴ որոշմամաբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: