17 ապրիլի 2025 - 16:39 AMT
System of a Down–ի կիթառահարը ջնջել է Փաշինյանի լուսանկարով իր հրապարակումը՝ «ով ջնջում է պատմությունը, արժանի է մեռնելու»

System of a Down ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանն Instagram-ի իր էջում հրապարակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, վրան կարմիրով խաչ քաշած, որին կից գրել էր․ «Լացս գալիս է, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»:

Ավելի ուշ Օդաջյանը հեռացրել է պատկերն ու գրառումը, սակայն այն հասցրել է լայնորեն տարածվել մեդիա տիրույթում, գրում է «Առավոտը»։

Հրապարակման հեռացման պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում դեռևս չի ներկայացվել։