Նախորդ ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» հավաքագրած 5,237,825 ՀՀ դրամն ուղղվել է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։
Իսկ ահա ապրիլ ամսվա շահառուն կրկին «4090» բարեգործական հիմնադրամն է, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած մեր տղաների սոցիալ-կրթական հարցերով։
«4090» բարեգործական հիմնադրամի հետ մեր համագործակցությունն արդեն տարիների ճանապարհ ունի և պիտի նշեմ, որ հիմնադրամը մշտապես ներկայացնում է այնպիսի ծրագրեր, որոնց ուղիղ ազդեցությունը տղաների կյանքի որակի բարելավման վրա միանգամից է նկատվում։ Հիմնադրամի հետ համատեղ արդեն իրականացրել ենք սոցիալական ու կրթական ուղղվածության մի քանի ծրագիր, և այս համագործակցությունն այդ շարքում հերթականն է, ինչը նաև մեր նախաձեռնությունների շարունակականության մասին է խոսում», - նշել է Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է արդեն երրորդ անգամ լինել «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Սա պարզապես դրամական աջակցություն չէ, սա վստահություն է մեր աշխատանքի, մեր նպատակների և այն երիտասարդների նկատմամբ, ովքեր կրթության միջոցով փորձում են հաղթահարել պատերազմի թողած վերքերը և փոխել իրենց կյանքի որակը:Իդրամի և IDBank-ի նման գործընկերների շնորհիվ մենք կարողանում ենք իրական ազդեցություն ունենալ՝ փոխելով պատերազմի մասնակից ուսանողների կյանքեր, ովքեր ուսում ստանալու ճանապարհին վստահ քայլերով առաջ են շարժվում՝ թիկունքում ունենալով հազարավոր մարդկանց մասնակցությունն ու աջակցությունը»,-նշել է «4090» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։