«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ արցախցիների դեմ տարածվող ատելության խոսքի կապակցությամբ պաշտոնապես դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա շեշտել է, որ նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ անհանդուրժողականություն։
«Արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով։
Նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ անհանդուրժողականություն»,–գրել է նա։