Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկված Սամվել Վարդանյանը լուռ բողոքի ակցիա է իրականացրել Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ պահանջելով ուշադրություն ոստիկանական բռնությունների վրա։
Լրագրողների հետ զրույցում Վարդանյանը նշել է, որ եկել է դեսպանին հիշեցնելու ոստիկանական խոշտանգումների մասին՝ նշելով, որ կարելի է խիղճ ունենալ և ավելի քիչ խոսել ոստիկանական բարեփոխումների մասին, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ մինչ այժմ իրեն բռնության ենթարկած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել։
«Իմ դեպքը, ցավոք սրտի, արդեն բավականին հայտնի է, երբ ոստիկանները ՔԿ-ից ՁՊՎ ուղեկցելու ճանապարհին դուրս են եկել՝ իբրև բնական կարիքներ հոգալու, հետո արդեն դիմակավորված անձինք ինձ քարշ տվեցին մեքենայից, խոշտանգեցին։
Տիկին դեսպանի ասած՝ բարեփոխված ոստիկանության ներկայացուցիչների գործուն համահանցակցությամբ իրականացվեց սահմռկեցուցիչ խոշտանգում, մինչև այսօր որևէ նորություն չկա այդ գործով, ընդամենը մեկ անգամ առերեսվել եմ ոստիկանների հետ և վերջ»,- նշել է Սամվել Վարդանյանը։