Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։
Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն առավելության էր հասել Ինդոնեզիայի նկատմամբ, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հայաստանի հավաքականը իր հաջորդ և վերջին հանդիպումը աշխարհի առաջնության շրջանակում անցկացնելու է ապրիլի 19-ին՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում՝ մրցելով Ինդոնեզիայի ընտրանու հետ։
Ընտանուր առմամբ, սա Հայաստանի թիմի առաջին մասնակցությունն է միջազգային մրցաշարին՝ 15 տարվա ընդմիջումից հետո։