18 ապրիլի 2025 - 13:08 AMT
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարական է տվել

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ապրիլի 17-ին ներկայացրել է հրաժարականի դիմում։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Վահե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր: