18 ապրիլի 2025 - 14:50 AMT
Մինասյան․ Ուղղակի մասնակցությունն էր բարձր՝ եթե մասնակցային իմ մտածած թիվը լիներ, կլիներ 50+

Գյումրու համայնքի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը մեկնաբանել է իր պարտությունը՝ այն վերագրելով ընտրություններին մասնակցած քաղաքացիների քանակի անսպասելի բարձր մակարդակին։

«Ես վստահ եմ եղել, ժողովրդի վերաբերմունքից և իմ կանխատեսումները նույնիսկ կատարվել են, ուղղակի մասնակցությունն է բարձր եղել։ Եթե մասնակցային իմ մտածած թիվը լիներ, ապա կլիներ 50+»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցել ավագանու նիստին և ինչո՞ւ չի առաջադրվել, վախեցե՞լ է՝ Մինասյանն ասել է․ «Մտածում եք՝ ես ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից վախենո՞ւմ եմ»։

Նա նշել է, որ վերցրել են մանդատները և ծառայեցնելու են գյումրեցիների համար։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։