Ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։
Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
Այս ձևաչափով՝ փոխնախարարների մասնակցությամբ, նմանատիպ հանդիպում տեղի է ունեցել առաջին անգամ և միտված էր առաջ մղելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Հանդիպման մեկնարկին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիանը, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը ողջունել են Հարավային Կովկասի երեք երկրների միջև առաջին եռակողմ հանդիպման անցկացումը՝ շեշտադրելով, որ երեք երկրներն ունեն համագործակցության չօգտագործված ներուժ, որը հիմնված է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի վրա։
«Հանդիպումը միտված էր առաջ մղելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զրգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով»,- ասված է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին փոխնախարարներն ընդգծել են ստեղծված դրական և կառուցողական մթնոլորտը՝ այն դիտարկելով որպես առաջին քայլ՝ ուղղված փոխվստահության ամրապնդմանը և երկխոսության խորացմանը հետագա փուլերում։
Դեռ ապրիլի 12-ին Անթալիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը, Մակա Բոճորիշվիլին և Ջեյհուն Բայրամովը քննարկումներ են վարել, որի արդյունքում էլ որոշվել է նախաձեռնել փոխնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումը։