Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան։ Ինչպես հայտնել է Իրանի Առևտրի պալատի նախագահի տեղակալ Հուսեյն Փիրմոազզենը, նախագահին կուղեկցի մոտ 120 հոգուց բաղկացած պատվիրակություն։
Պատվիրակության կազմում ընդգրկված են մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ և Իրանի հյուսիսարևմտյան չորս նահանգների նահանգապետերը, հայտնում է Minval.az-ը։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական համագործակցության խորացումը, ապագա բիզնես առաքելությունների կազմակերպումը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կլինի Աղբենդ–Քալալա կամրջի գործարկումը, որն առանցքային նշանակություն ունի երկկողմ առևտրի համար։