19 ապրիլի 2025 - 12:08 AMT
Դավթյանն ու Ավետիսյանն արծաթ և բրոնզ են նվաճել մարմնամարզության Աշխարհի գավաթում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլում հայ մարմնամարզիկներն ապահովել են մրցանակային տեղեր։

Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։