Հայաստանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունը սնվում է մարդկանց պառակտումից՝ ՀՀ ներսում և Սփյուռքում։
Նա շեշտել է, որ հայ ժողովրդի մեջ չեն կարող լինել բաժանումներ ու խտրականություն
«Քանի որ իշխանութան ներկայացուցիչները ոչ միայն չեն դադարեցնում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ ատելության և անհանդուրժողականության քարոզը, այլ անգամ խորացնում են լարվածությունը, ապա սա քաղաքական հաշվարկված, մտածված քայլ է` հստակ գիտակցելով, որ պառակտում են հասարակությունը և սերմանում ներազգային թշնամանք, գիտակցելով, որ խոսքը ոչ միայն բռնի տեղահանվածների հետ կապված, այլ շատ ավելի լայն պառակտման մասին է:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից»։
Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
Հայ ժողովրդի մեջ չեն կարող լինել բաժանումներ ու խտրականություն: Համերաշխությունն ու փոխադարձ հարգանքն են մեր իրական առաջընթացի երշախիքներից»,–գրել է նա։
2025 թվականի փետրվարի 11-ին ԱԺ միջանցքում ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արցախցիներին մեղադրել է՝ պնդելով, թե նրանք չեն կռվել և պարզապես փախել են. «պետք էր մնալ ու կռվել»։ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17–ին ասել է, թե 2023–ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։