19 ապրիլի 2025 - 14:19 AMT
Ավինյանը՝ իր հոր անունով սակուրայի տնկիներ ներմուծելու մասին. Դատարկություն է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով այն լուրերի մասին, թե իր հոր անունով որոշ ժամանակ առաջ սակուրայի տնկիներ են ներկրվել, լրագրողների հետ զրույցում ասել է, որ սոցցանցերում ինչ ասես կարելի է քննարկել՝ համարելով դա դատարկ խոսակցություն, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ինչ որ մեկը կարող է ստեղծել այդ խոսակցությունը, հետո դուք գաք՝ ինձ էդ հարցը տաք, բայց դա դատարկություն է ինչ մեկնաբանեմ։ Այդ խոսակցությունն ինձ թվում է հենց նոր դուք ստեղծեցիք՝ ձեր հարցով»,–ասել է նա։