20 ապրիլի 2025 - 10:58 AMT
Բացառիկ զեղչեր, գնման առաջին տարիների համար անվճար կասկո՝ Ակբա Լիզինգի կողմից

Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին ներկայացնում են հատուկ և բացառիկ առաջարկներ:

Ակբա Լիզինգը մատակարարների հետ գործակցությամբ առաջարկում է բացառիկ զեղչեր, գնման առաջին տարիների համար նախատեսված անվճար կասկո ապահովագրություն, հատուկ նվերներ ու մի շարք այլ առավելություններ:

«Լիզինգ էքսպոյի շրջանակում մեր մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ առաջարկներ, որոնք այլ հավասար պայմաններում երբևիցե չեն եղել Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, այն ներկայացնում է ֆինանսական լուծումներ, որոնք իրական փոփոխություն և աճ են բերում բիզնեսներին և ընդհանուր առմամբ մեր երկրի տնտեսությանը»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

Վերջին հինգ տարիներին Ակբա Լիզինգը զգալիորեն ավելացրել է տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը՝ մոտ 220 մօրդ դրամ ուղղելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։