21 ապրիլի 2025 - 11:50 AMT
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 52–ամյա դատապարտյալն ինքնասպան է եղել ինքնաշեն պարանով

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 52-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել։ Տեղեկությունը հաստատել է ՔԿԾ մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 20-ին, ժամը 11։30-ի սահմանում, 1973 թվականին ծնված Զ․Խ․-ն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

«Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը»,- հայտնել է Նավիկյանը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը քրեական վարույթ է նախաձեռնել։