21 ապրիլի 2025 - 17:23 AMT
Արցախցի․ Տեսնում ենք, որ Շահրամանյանի գործունեությունը կասեցված է, թե ում կողմից՝ չեմ կարող ասել

Արցախցի Նահապետ Սարգսյանը, որը մասնակցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ անցկացված փակ հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ որ այս պահին նրա գործունեությունը փաստացի կասեցված է, սակայն ինքն անձամբ չի կարող նշել, թե ում նախաձեռնությամբ է դա տեղի ունեցել։

«Տեսնում ենք, որ իր գործունեությունը կասեցված է, թե ում կողմից՝ չեմ կարող ասել»,– ասել է նա՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկման, թե հնարավոր է արդյոք, որ դա ՀՀ իշխանությունների նախաձեռնությունն է, հայտնում է Aysor.am-ը։

«Չի բացառվում, որ կարող է կասեցնել նաև վարչապետը, նա բառացիորեն ասում է՝ պետության մեջ պետություն չի լինելու։ Ես ոչ դատել եմ, ոչ քննադատել եմ, ոչ համաձայն եմ։ Սպասում եմ լայն քննարկումների, որ հասկանանք իրականում ՀՀ կառավարությանը դե՞մ է նրան, որ լինի, թե՞ ոչ»,– ասել է Նահապետ Սարգսյանը։

Նա հավելել է, որ Սամվել Շահրամանյանը մինչ օրս որևէ նախաձեռնությամբ չի դիմել ՀՀ վարչապետին՝ հանդիպում կազմակերպելու նպատակով։

«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 10-ին նախագահի պաշտոնը ստնաձնելու ժամանակ ձեռքը դրել է Սահմանադրությանը և երդվել, որ տեր է կանգնելու այս ժողովրդին։ Այստեղից արդեն, որ չենք գտնվում մեր Արցախում, այն կարծիքին եմ, որ պետք է քննարկվի այդ հարցը։ Ոչ ոք չի ասում՝ Արցախի Հանրապետությունը պետք է լուծարվի, մեծ քննարկման արդյունքում մենք մեր պատասխանը 20 օրից հետո կասենք»,– ասել է Նահապետյանը։

Արցախցին նաև ընդգծել է, որ որևէ անձի կողմնակից չեն և որևէ մեկի դիրքորոշում չեն պաշտպանում։

«Տպավորություն մի ստեղծեք, որ մենք ինչ-որ մեկի թեզը պաշտպանում ենք։ Մեզ որևիցե մեկի հետ կապողին մենք վիրավորել ենք ամենավերջին կարգի, ու ոչ մեկ չի կարողացել գալ և ասել, թե ինչու եք տենց անում, ինչի եք նման բան գրում»,– ասել է նա։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ ուղղակի ճնշման՝ լինի դա ֆիզիկական, թե քրեական պատասխանատվության սպառնալիք, չի զգացել։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նրա դիտարկմամբ՝ եթե անտեսված լինելը կարելի է գնահատել որպես ճնշում, ապա նման ճնշում իսկապես առկա է՝ նկատի ունենալով, որ բռնի տեղահանությունից հետո իշխանության ներկայացուցիչների հետ որևէ շփում չի եղել: