21 ապրիլի 2025 - 17:34 AMT
ՀՀ–ն ներկայացնող պատանի մարմնամարզուհին Դուբայում ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանը ներկայացնող պատանի մարմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը փայլուն է հանդես է եկել Դուբայում կայացած International Clubs League Pirouette S.P.S.M. Challenge Cup միջազգային մրցաշարում՝ նվաճելով ոսկե մեդալ:

Օղակով և գնդակով կատարած վարժությունների արդյունքում Բաղդասարյանը հավաքել է 42․25 միավոր և A gold անվանակարգում վեց մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը, հայտնում է Sputnik Արմենիան։

Արիանա Բաղդասարյանը 10 տարեկան է, ծնունդով Մոսկվայից։ Նա ներկայացնում է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան։