22 ապրիլի 2025 - 10:54 AMT
ՊԵԿ․ Հաշվարկ–հաշվետվությունները հնարավոր է ներկայացնել մինչև ապրիլի 23-ը՝ առանց տույժերի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ:

«Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։