Երգչուհի Սիրուշոն նույնպես հանդես է եկել կոչով՝ միանալու Ջահերով երթին։ Վերջինս իր ինստագրամի միկրոբլոգում, պատմությունների բաժնում, հրապարակել է թեմային առնչվող լուսանկար, որով սատարել է նախաձեռնությանը, գրում է «Փաստինֆոն»։
Նախորդ տարիներին ձևավորված ավանդույթին համաձայն՝ այս տարի նույնպես բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան միանալու երթին որպես ջահակիր: Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։