ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ժամանակին շատ հեշտ էր խոսել մեր հերոսների, նրանց անցած ճանապարհի, սխրանքների ու գաղափարների մասին:
Նա հավելել է, որ հիմա «դժվար է խոսել նրանց մասին. մսխված հայրենիք, պարտադրվող պարտություն, թշնամու առաջ խոնարհված խայտառակ պատկեր»:
«Մենք նրանցից ժառանգած իրողությունների և հաղթանակների շրջափուլում էինք, որտեղ հայի համար արժանապատիվ ապրելու ու պաշտպանված զգալու մշտական զգացում կար․․․
Այնուամենայնիվ պատմությունը միշտ էլ շրջադարձերի և բեկման հնարավորություն ստեղծում է. պետք է օգտվել պատմական շանսից և հաջողություններն ու հաղթանակները վերադարձնել իրական տերերին»,–ասվում է գրառման մեջ։
Նա նաև հրապարակել է Թաթուլ Կրպեյանի լուսանկարը։