Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին, Երևանի Ազատության հրապարակում կարճատև միջոցառում կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Միջոցառումից հետո մասնակիցները երթով շարժվելու են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու ավանդական ջահերթին։
«Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և բարձրաձայնելու, որ թուրք-ադրբեջանական այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է առ այսօր, որի կենդանի զոհերն ու վկաներն ենք մենք՝ արցախցիներս:
Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ Հայրենիք...»,–ասվում է հայտարարության մեջ։
Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։