22 ապրիլի 2025 - 17:48 AMT
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին

Ապրիլի 25-ին և 26-ին տեղի կունենա սպասված Career City Fest 2K25-ը՝ ամենամյա փառատոնը, որը մեկ վայրում համախմբում է Հայաստանի առաջատար գործատուներին։ Այս տարի ևս Evocabank-ը լինելու է այնտեղ՝ ամենասպասված ու կրեատիվ տաղավարով։

Evoca տաղավարը կփայլի տիեզերական տրամադրությամբ ու անակնկալներով։

Կլինեն՝

  • հետաքրքիր challenge-ներ
  • շա՜տ նվերներ
  • զարմանալի բացահայտումներ

Իսկ եթե վաղուց մտածում եք միանալ Evoca թիմին, այս փառատոնը լավագույն առիթն է՝

  • Ծանոթանալու Evoca-ի թիմին և աշխատանքային մշակույթին
  • Տեղեկանալու ազատ աշխատատեղերի մասին
  • Խոսելու Բանկի աշխատակիցների հետ և ստանալու բոլոր հարցերի պատասխանները

Evocabank-ը կարևորում է ոչ միայն մասնագիտական աճը, այլ նաև անհատական զարգացումը՝ ապահովելով միջավայր, որտեղ նորարարությունը դառնում է առաջնահերթություն, և յուրաքանչյուրը կարող է դառնալ իր ոլորտի առաջատարը։

«Հանդիպում ենք ապրիլի 25-26-ին՝ Evoca տաղավարում։ Միացի՛ր մեզ, բացահայտի՛ր հնարավորություններ, զգա՛ #evocamood-ը»,–ասվում է հաղորդագրության մեջ։