22 ապրիլի 2025 - 18:15 AMT
Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում միանալ Ջահերով երթին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Instagram-ի իր էջի stories բաժնում կոչ է արել միանալ Ջահերով երթին։

Ջահերով երթը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին։

Ջահերով երթն առաջին անգամ կազմակերպվել է մայրաքաղաք Երևանում 1999 թվականին։ Ամենամյա երթը տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և արտերկրում: