Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը և գործընկերության խորացման հնարավոր ուղիները։
Զրույցի շրջանակում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ դիտարկվել են հայաստանյան կողմի քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս կապակցությամբ փոխվարչապետ Գրիգորյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման կարևորությունը։
Ապրիլի 22–ին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպում է ունեցել Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը: