«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանըմասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարց է բարձրացրել, թե ինչու է թիրախավորվում Ջահերով երթը։
«Ո՞րն է իմաստը՝ Ջահերով երթը թիրախավորելու և հակաքարոզչություն իրականացնելու։ Կարո՞ղ է այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կարո՞ղ է դա է խոչընդոտում: Այն պայմանավորվածությանը, որ Սահմանադրությունից ցանկանում են հեռացնել Անկախության հռչակագիրը»,- նշել է Վարդանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա հիշեցրել է, որ դա մաքուր հիշատակի, պահանջատիրական միջոցառում է։
Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23–ին, 19։15–ին Հանրապետության հրապարակից։