ԿԳՄՍ նախաար Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն չի պատասխանում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հյուրևախաղերի կազմակերպմանը ներգրավված լինելու մասին հարցին, քանի որ Սնուփ Դոգի դեպքից «աչքը վախեցել է», ասել է, որ դա այդպես չէ։
«Մեր աչքը վախեցած չէ՝ ընդհանրապես եթե խոսում ենք պետական քաղաքականության մասին»,–կառավարության ճեպազրույցների սրահում ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նախարարը ընդգծել է, որ պետական մարմինը սկզբից ևեթ կազմակերպչական աշխատանքներին մասնակից չի եղել։
«Մեր քաղաքականությունն է խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, որոնք օգնում են, որ Հայաստանն այդ առումով դառնա գրավիչ հարթակ և զբոսաշրջային զարգացման ուղղություն դառնա»,–ասել է Անդրեասյանը։
Մինչդեռ Անդրեասյանը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ունեն աջակցություն Ջենիֆեր Լոպեսի հյուրախաղի իրականացման գործում։
Բացի այդ, նախարարը նշել է, որ Սնուփ Դոգին փոխանցված գումարը մինչ այժմ չի վերադարձվել։
Հանրահայտ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային շրջագայության շրջանակում համերգային ելույթով հանդես կգա նաև Երևանում։Up All Night խորագիրը կրող համաշխարհային շրջագայության շրջանակում Երևանում նախատեսված համերգը կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։