Ավարտվել է 2025 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունը։
Մինչև 18 տարեկան պատանիների պայքարի արդյունքում չեմպիոն է ճանաչվել Վահե Սուքիասյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Ղիմոյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ռուդոլֆ Փաշիկյանը։
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում չեմպիոն է հռչակվել Անահիտ Մկրտչյանը, փոխչեմպիոնի տիտղոսը ստացել է Լիլիթ Կասինյանը, իսկ երրորդ տեղը գրավել է Սոնա Կրկյաշարյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մինչև 14 տարեկան պատանիների հաղթողը դարձել է Մանվել Առաքելյանը։ Այս տարիքային խմբում փոխչեմպիոն է դարձել Տիգրան Համբարձումյանը, իսկ երրորդ տեղում հայտնվել է Արման Հարությունյանը։
Մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն է ճանաչվել Անգելինա Միրաքյանը։ Այս խմբում երկրորդ տեղում է հայտնվել Լիդա Սինգը, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Նարե Իսախանյանին։
Նույն տարիքային խմբի պատանեկան պայքարում չեմպիոն է դարձել Դավիթ Ստեփանյանը։ Փոխչեմպիոն է հռչակվել Սերգեյ Ենոքյանը, իսկ երրորդը՝ Արման Ասլանյանը։
Մինչև 10 տարեկան աղջիկների շարքում հաղթող է ճանաչվել Սոֆիա Բաղրամյանը, փոխչեմպիոն՝ Ալիսա Պետրոսյանը, իսկ Արիանա Չիլինգարյանը եզրափակել է լավագույն եռյակը։
Նույն տարիքային խմբում պատանեկան մրցապայքարի չեմպիոն է դարձել Դավիթ Մելքոնյանը, փոխչեմպիոն՝ Արմեն Վարդանյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Աշոտ Ավետիսյանը։
Մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում չեմպիոն է հռչակվել Մանվել Վարդանյանը, փոխչեմպիոն՝ Հայկ Իվանյանը, երրորդ տեղում՝ Տիգրան Պետրոսյանը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն է դարձել Նվարդ Հայրապետյանը։