Ապրիլի 23-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ՝ վնաս պատճառելով մի բնակելի շինության, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է. «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։
ՊՆ–ն հիշեցվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, որը կզբաղվի հրադադարի ռեժիմի խախտումների կամ դրանց վերաբերյալ տվյալների հետաքննությամբ։ Սակայն, ըստ աղբյուրի, Ադրբեջանը դեռևս որևէ արձագանք չի ներկայացրել։
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։