Կիպրոսից ընտրված Եվրախորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդեսը Բրյուսելում asել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն Ցեղասպանության շարունակություն է, այլ նաև նմանատիպ հանցագործությունների կրկնության վտանգավոր սերմ, հայտնում է Արմենպրեսը։
«Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ այսպիսի հանցագործությունները պետք է ոչ միայն դատապարտվեն և ուսումնասիրվեն որպես պատմական հիշողության իրադարձություններ, այլև ընկալվեն որպես բարոյական դաս՝ մեր ներկայի և ապագայի համար»,-նշել է նա։