Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և ոգեկոչել զոհերի հիշատակը՝ X–ի միկրոբլոգում ֆրանսերեն և հայերեն հրապարակումներով։
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։
Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- ասվում է գրառման մեջ։