24 ապրիլի 2025 - 17:03 AMT
Ֆրանսիայի դեսպան․ Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրառում է հրապարակել X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,- գրել է դեսպանը։

Դեսպանի գրառումը հայատառ է։

Նա նաև լուսանկար է հրապարակել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և ոգեկոչել զոհերի հիշատակը՝ X–ի միկրոբլոգում ֆրանսերեն և հայերեն հրապարակումներով։

«Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- ասվում է գրառման մեջ։