24 ապրիլի 2025 - 17:14 AMT
Մխիթարյան․ Հիշում ենք և պահանջում

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեսյբուքյան իր էջի Stories բաժնում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին։

«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից։ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Ավելի քան 1․5 միլիոն հայ է սպանվել։

Մենք հիշում ենք և պահանջում, մենք միասնական ենք», գրել է նա։

Մխիթարյանը նաև կիսվել էր ջահերի երթին մասին հայտարարությամբ։