29 մայիսի 2009 - 19:16 AMT
Գերմանիան աջակցություն է ցուցաբերել Հայաստանին իրավական դաշտում բարեփոխումների հարցում
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 29-ին Երեւանում ընդունել է պրոֆեսոր, պատվավոր դատավոր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր Հանս-Յոախիմ Յենչին:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերամանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Գերմանիան մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին իրավական բարեփոխումների հարցում, եւ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունն այս ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրով Հայաստանում նախատեսվում են շուրջ 200 բարեփոխումներ, որոնք ներառում են նաեւ իրավական ոլորտը: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակ: