Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» պետական երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:
Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։