25 ապրիլի 2025 - 11:03 AMT
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը՝ հանելով ցեղասպանություն եզրույթը

ԵՄ դիտորդական առաքելությունը X հարթակի իր էջում փոփոխել է ապրիլի 24–ին հրապարակված գրառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, որտեղ ասվում էր ցեղասպանության մասին։

Սակայն Եվրամիության դիտորդական առաքելության գրառման թարմացված տարբերակում արդեն բացակայում է ցեղասպանություն եզրույթը։ Նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-23 թվականների հայ զոհերի հիշատակին։