Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը Կիպրոսում անցկացվող Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն է նվաճել 98 կգ քաշային կարգում և դարձել է չեմպիոն։
Բրոնզե մեդալներ են նվաճել Դավիթ Հովսեփյանը 58 կգ քաշային կարգում (մարզական սամբո) և Արթուր Մալխասյանը 79 կգ քաշային կարգում։ (մարտական սամբո), հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
ՀՀ ներկայացնող մարզիկներն ընդհանուր առմամաբ 6 մեդալ են նվաճել առաջնությունում՝ մեկ ոսկի և 5 բրոնզ։