Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» Ֆեսթը:
Միջոցառման ընթացքում 50 նկարիչ նկարել են հավկիթների վրա, որոնք ստեղծագործական աշխատանքի ավարտին ընդունել են տոնական օդապարիկների տեսք՝ խորհրդանշելով վերելք: Միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի տաղավարներում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերությունների նորարար պրոդուկտներին և լուծումներին: Ֆեսթն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ. ելույթ են ունեցել սիրված բենդեր՝ ապահովելով ուրախ ու տոնական տրամադրություն:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։
«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։