2024-ին ծառայության ընթացքում 27 զինծառայող է մահացել: Ազգային ժողովում այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«2024 թվականի ընթացքում ԶՈւ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին արձանագրվել էր 54 դեպք»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։
2024-ի ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2093՝ նկատելի նվազումով։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ՝ 11․2 տոկոսով։
«2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք»,- հիշեցրել է դատախազը։
Նրա տվյալներով՝ ընդհանուր գրանցված դեպքերից 762-ը կամ 36․4 տոկոսը պատահարներ են կազմել, իսկ մնացած 1331-ը կամ 63․6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնց շարքում 715-ը կամ 53․7 տոկոսը ռազմական հանցագործություններ են, իսկ 616-ը կամ 46․3 տոկոսը՝ այլ տեսակի հանցագործություններ։
«2024 թվականի ընթացքում ԶՈւ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին արձանագրվել էր 54 դեպք»,- նշել է նա։