Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի տոմսերը վաճառքի են հանվելու ապրիլի 29-ից՝ տեղական ժամանակով ժամը 12։00-ին։
Լոպեսն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, գրում է Արմենպրեսը։
Տոմսերը կարժենան՝ 25 հազար, 35 հազար, 50 հազար, 55 հազար, 60 հազար և 180 հազար դրամ։
Լոպեսի համերգը Երևանում նախատեսված է օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 20։00-ին։