Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին, ինչպես նաև 26-ի երեկոյան և 27-ի գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան ուղղությամբ է՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-22 մ/վ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ապրիլի 25-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, իսկ ապրիլի 26-ի ցերեկը նույն չափով բարձրացել։
Երևանում ևս ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան և 27-ի գիշերը կանխատեսվում են անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 26–ի ցերեկը սպասվում է +23 աստիճան։