26 ապրիլի 2025 - 10:22 AMT
3 հայ մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում է

ՀՀ–ն ներկայացնող 3 մարմնամարզիկ դուրս է եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Արթուր Ավետիսյանն իր ելույթով վաստակել է 14․466 միավոր և եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով, Վահագն Դավթյանը 14․200 միավորով անցել է երկրորդ տեղով, իսկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում ստացել է 14․400 միավոր և դուրս եկել եզրափակիչ երրորդ տեղով։