26 ապրիլի 2025 - 12:28 AMT
Երևան է ժամանել Չինաստանի նորանշանակ դեսպանը

Ապրիլի 26-ին Երևան է ժամանել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն, հայտնում է Արմենպրեսը։

Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը մինչ այդ եղել է Չըն Մինը, որը փոխարինել էր նախկին դեսպան Ֆան Յոնին, ում դիվանագիտական առաքելությունն ավարտվել էր 2024 թվականի հուլիսին։

Չինաստանը վերջին շրջանում ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր է կնքել հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ։