26 ապրիլի 2025 - 12:50 AMT
Առաջարկ. էլմեքենաների ներմուծման 20% ԱԱՀ-ի արտոնությունը երկարացնել մինչև 2028-ը

Առաջարկվում է էլեկտրական մեքենաների ներմուծման 20% ԱԱՀ-ի արտոնությունը երկարացնել մինչև 2028 թ.։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ։

Դա կվերաբերի այն մեքենաներին, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այս նախաձեռնությունն անվանել է շատ կարևոր, հայտնում է Panorama.am-ը։

«Այն կապահովի ավտոմոբիլային շուկայում առկա դրական տենդենցների պահպանումը՝ շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ մեքենաների ներկրումների բարձրացումով և ընդհանուր ավտոպարկի թարմացումով, գիշերային ժամերին արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիայի սպառումը, մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացումը, քանի որ ի տարբերություն բենզինի, դիզելի և գազի, մենք ունենք էլեկտրաէներգիայի սեփակա արտադրություն։ Հուսով եմ հանրային քննարկումից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով և կընդունվի մեր կողմից»,- նշել է Թորոսյանը։