Հայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին, տեղեկացնում է Սամբոյի ֆեդերացիան։
Հայ սամբիստները նվաճել են մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալներ։ Մեդալակիրներն են՝ Մհեր Օհանյանը (71 կգ), Արշակ Բեկչյանը (64 կգ), Սեյրան Սարուխանյանը (88 կգ), Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ) և Արսեն Հայրապետյանը (+98 կգ)։