28 ապրիլի 2025 - 10:11 AMT
Դեսպանատուն. Վիզայի ժամկետը խախտելու դեպքում մուտքն ԱՄՆ կարող է ընդմիշտ արգելվել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ եթե անձը վիզայով սահմանված ժամկետից երկար մնա երկրում, ապա նրա մուտքն ԱՄՆ կարող ընդմիշտ արգելվել։

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ դեսպանատունը հայտարարել էր, որ վիզաներին առնչվող խարդախությունները դաշնային օրենսդրության ներքո քրեորեն պատժելի արարքներ են, որոնցից բխում են լուրջ հետևանքներ։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր․ «Եթե մտածում եք Միացյալ Նահանգներ անօրինական կերպով մուտք գործելու մասին, պետք է հասկանաք, որ այդ լուրջ քայլով վտանգում եք ձեր անվտանգությունը և նույնիսկ ձեր կյանքը»։