29 մայիսի 2009 - 20:00 AMT
Ընտրողների վերջնական ցուցակներում ընդգրկված են Երեւանի 771,477 բնակիչներ
Այսօր Հայաստանի ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ընտրացուցակների վերաբերյալ վերջին տվյալները: Նա նշել է, որ անճշտությունների եւ խախտումների մասին դիմումների ընդունման ժամկետը լրացել է մայիսի 26-ին: Ըստ Մուրադխանյանի, ոստիկանությունն ընդամենը երկու դիմում է ստացել անճշտությունների վերաբերյալ:

Մուրադխանյանը նաեւ տվյալներ է ներկայացրել ցուցակում չընդգրկված 189 անձանց մասին, ստուգման արդյունքում պարզվել է, որ 173-ը առկա են ցուցակում:

Մուրադխանյանը նշել է նաեւ, որ ըստ ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցչի հայտարարության, ընտրացուցակներում ստուգվել է 2038 մարդ, որնցից 2025-ը իրավունք ունեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:

Այսպիսով, նախնական ցուցակները, որտեղ ընդգրկված էր 771,383 մարդ, համալրվել են եւս 94 ընտրողով, եւ վերջնական ցուցակներում ընդգրկվել են Երեւանի 771,477 բնակիչներ:

Ավարտին Մուրադխանյանը նշել է, որ անճշտությունների մասին դիմումներ այլ կուսակցություններից չեն ստացվել: