28 ապրիլի 2025 - 11:10 AMT
Երևանի 25 և 59 երթուղիների ուղեգծերը փոփոխվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 21-ին ընդունած որոշմամբ փոփոխություն է հաստատել համար 25 և 59 երթուղիների ուղեգծերում։

Համար 25 երթուղին այժմ գործելու է հետևյալ սխեմայով․ Զեյթուն – Գ․ Չաուշի խճուղի․

Զեյթուն (ուսանողական հանրակացարաններ) (սկիզբ) – Ուլնեցու – Բաբայան փողոցներ – Ազատության – Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդովի – Ն. Զարյան – Հր. Քոչարի – Կիևյան – Լենինգրադյան – Գ. Հասրաթյան – Շիրազի – Չաուշի փողոցներ – Աշտարակի խճուղի – Գ. Չաուշի խճուղի 3 (վերջ): Հետադարձ ճանապարհը՝ նույն ուղեգծով, հայտնում է Factor.am-ը։

Համար 59 երթուղին կանցնի «Կովկաս» համալիր – Փարաքար ուղեգծով․

«Կովկաս» համալիր (սկիզբ) – Գ. Չաուշի – Աշտարակի խճուղիներ – Գ. Չաուշի – Մելքումովի – Ֆուչիկի – Մարգարյան – Հալաբյան – Էստոնական – Շինարարների – Լենինգրադյան – Սեբաստիայի – Րաֆֆու – Զոր. Անդրանիկի – Ա. Բաբաջանյան փողոցներ – Էջմիածնի խճուղի – Փարաքար (վերջ): Հետադարձը նույնպես նույն երթուղով։

Քաղաքապետի որոշմամբ «Երևանտրանս» և «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին հանձնարարվել է կազմակերպել Երևանում ներհամայնքային ավտոբուսային այս երթուղիների աշխատանքը նոր սահմանված ուղեգծերով։