28 ապրիլի 2025 - 11:54 AMT
ԱԲ-ն կարող է միլիոնավոր աշխատողների փոխարինել

Արհեստական բանականության զարգացման հետևանքով մոտ 300 միլիոն մարդ կարող է կորցրել իր աշխատանքը։ Այդպիսի գնահատական է տվել Goldman Sachs-ի մասնագետները, հայտնում է Forbes-ը։

Փորձագետների կանխատեսմամբ՝ աշխարհի աշխատաշուկայի մոտ 25 տոկոսը կավտոմատացվի։ Միևնույն ժամանակ, նրանք ընդգծել են, որ ֆիզիկական աշխատանք պահանջող մասնագիտությունները՝ շինարարները, մոնտաժողները և սպասարկման ոլորտի աշխատակիցները, ամենաքիչը կտուժեն դրանից։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը նշել է, որ ԱԲ-ն կարող է բարձրացնել Ամերիկայի մրցունակությունը։ Նրա կանխատեսմամբ՝ մինչև 2040 թվականը ԱԲ-ն կավտոմատացնի կամ էապես կվերափոխի աշխատատեղերի 50-60 տոկոսը, իսկ անընդհատ նորարարությունների դեպքում մինչև 2050 թվականը ավտոմատացման մակարդակը կարող է հասնել 80 տոկոսի և ավելի։

Փորձագետները նշում են, որ որոշ մասնագիտություններ կվերանան ԱԲ-ի զարգացման պատճառով։ Ամենամեծ վտանգի տակ են հայտնվում տվյալների մուտքագրումով, պլանավորմամբ և հաճախորդների սպասարկմամբ զբաղվողները, քանի որ այս գործառույթները արդեն սկսում են կատարել չաթ-բոթերն ու ռոբոտացված ավտոմատացման տեխնոլոգիաները։

2024 թվականին Պետական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը հայտարարել է, որ վարչական առաջադրանքների 60 տոկոսը հնարավոր է ավտոմատացնել։ Black Rock-ի գլխավոր տնօրեն Լարի Ֆինքը նշել է, որ ընկերությունը օպտիմալացնում է հետընթաց գրասենյակային գործառույթները ԱԲ-ի միջոցով՝ նվազեցնելով ծախսերը։ Այս ոլորտներում պահանջվող կրկնվող տվյալների մշակումն առաջիկայում կդառնա հնացած ԱԲ-ի ճշգրտության աճի հետևանքով։

Նշվում է նաև, որ ԱԲ-ն արդեն ունակ է զբաղվել հաշվապահական հաշվառումով, ֆինանսական մոդելավորմամբ և բազային տվյալների վերլուծությամբ՝ ավելի արագ մշակելով թվեր և պատրաստելով հաշվետվություններ։

JPMorgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոն կանխատեսել է, որ մինչև 2030 թվականը բանկային ոլորտի վերլուծական պաշտոնների մոտ 20 տոկոսը կհայտնվի վտանգի տակ։

Բացի դրանից, ավտոմատացման կանցնի իրավաբանական օգնականների աշխատանքը, պայմանագրերի կազմումը և իրավաբանական հետազոտությունները։ Harvey և CoCounsel գործիքները կարող են փաստաթղթերի վերլուծությունն իրականացնել 90 տոկոսի ճշգրտությամբ։ Bridgewater հիմնադրամի հիմնադիր Ռեյ Դալիոն նշել է, որ ԱԲ-ն կարող է վերլուծել հսկայական տվյալների հավաքածուներ, վտանգի տակ դնելով գիտական և խորհրդատվական հետազոտական պաշտոնները։

Կանխատեսվում է նաև, որ մինչև 2035 թվականը լրատվամիջոցների ոլորտում կավտոմատացվի մոտ 30 տոկոս աշխատատեղ։ Չնայած ԱԲ-ի ստեղծած բովանդակությունը շուտով գերակշռելու է գովազդում, ստեղծագործական արվեստը դեռ երկար կպահպանի մարդկային ներգրավվածությունը։

Վերջապես, Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում նշվում է, որ մինչև 2040 թվականը ծրագրավորման ոլորտում հնարավոր կլինի ավտոմատացնել առաջադրանքների մինչև 40 տոկոսը, սակայն բարդ նորարարական նախագծերը դեռ կպահանջեն մարդկային մասնակցություն։

Բացի այդ, ԱԲ-ն կարող է վտանգել բժշկական ոլորտը․ Lancet-ի հետազոտության համաձայն՝ մինչև 2035 թվականը կվերանա բժշկական վարչական գործառույթների մինչև 25 տոկոսը։ Կրթության ոլորտում կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը ավտոմատացման կենթարկվի աշխատատեղերի միայն 10 տոկոսը։